아래는 노래 가사입니다. Chuni Ashkharhe Qez Nman , 아티스트 - Razmik Amyan 번역 포함
번역이 포함된 원본 텍스트
Razmik Amyan
Քո աչքերը երբ տեսել եմ,
Սիրտը իմ թաքուն ասել է ինձ,
Որ իմն ես լինելու:
Քեզ գտել,քեզնով գերվել եմ,
Իմացել եմ՝ խենթ իմ սերն եմ քեզ տալու,
Երբ զգացել եմ օրս տոն է,
Հասկացել եմ ՝սիրտն իմ քոնն է
Էլ չունեմ սիրո բողոք,
Իմ փայլող աչքերն էլ քոնն են,
Իմացի՛ր, որ պետք չէ ինձ ուրիշ ոչ ոք:
Կրկն.
Չունի աշխարհը քեզ նման,
Չկա, չէ դու մի հատ ես,աննման,
Սիրել եմ քեզ ուզում անվերջ,
Չունի մեր պատմությունը սկիզբ ու վերջ
Թե մի օր ասեն՝կորել է,
Այն՝ ինչ վերևից տրվել է մեզ,
Համ ինձ համ քեզ իմ կես,
Անհնար է հավատալը,
Մտածելը,թե կորցրել եմ քեզ՝ իմ ես,
Չէ՞ որ քո կողքին ձմռանը,
Ինձ թվում էր, թէ ամառ է,
Տերն է,որ կապել է մեզ,
Չէ՞ որ դու ես իմ արևը,
Արևից էլ առավելը,
Ես Սիրում Եմ Քեզ...
Կրկն.
Չունի աշխարհը քեզ նման,
Չկա, չէ դու մի հատ ես,աննման,
Սիրել եմ քեզ ուզում անվերջ,
Չունի մեր պատմությունը սկիզբ ու վերջ
Ամենաթանկ ու կարևոր նվերը այս կյանքից.
Քո տաք սրտում էր՝արթնացավ բաժին հասավ հենց ինձ,
Ինձ ների՛ր,սխալվել եմ,թե մի պահ նեղացրել եմ ես,
Դու իմ հավատն ես ու արևը, Ես Սիրում Եմ Քեզ...
Չունի աշխարհը քեզ նմա՜ն,
Կրկն.
Չունի աշխարհը քեզ նման,
Չկա, չէ դու մի հատ ես,աննման,
Սիրել եմ քեզ ուզում անվերջ,
Չունի մեր պատմությունը սկիզբ ու վերջ::
Չունի աշխարհը քեզ նմա՜ն...
다양한 언어로 된 노래
모든 언어로 고품질 번역
몇 초 만에 원하는 텍스트를 찾으세요